Առաջին տարվա ճգնաժամը երեխայի մոտ

Առաջին տարվա ճգնաժամը երեխայի մոտ

Յուրաքանչյուր ընտանիքում երեխան գտնվում է ուշադրության կենտրոնում, և նրա յուրաքանչյուր ձեռքբերումը ոչ այլ ինչ է, քան տան անդամների հիացմունքի և ուրախության պատճառ: Թերևս դա է պատճառը, որ երբ երեխայի վարքում սկսում են գրանցվել փոփոխություններ, երբ նա դառնում է անհանգիստ, կամակոր, իսկ որոշ դեպքերում՝ անգամ անկառավարելի, ապա այս խնդիրը դառնում է ողջ ընտանիքի անհանգստության և մտահոգության պատճառ: Հատկապես այս փաստը ծանր է տանում երեխայի մայրը, որը կարծես սկսում է չճանաչել սեփական երեխային:

Այս հոդվածում մենք կխոսենք հենց այս խնդրի մասին, որը մասնագետների մոտ ունի իր անվանումը՝ «Մեկ տարեկանի ճգնաժամ»:

Անհանգստության առի՞թ, թե՞ բնական երևույթ

Սովորաբար առողջ երեխան, որին ոչինչ չի անհանգստացնում, երջանիկ է, հանգիստ, որով և ուրախություն է պատճառում բոլորին: Սակայն բոլոր ծնողները կարող են փաստել, որ երբ մոտենում է երեխայի առաջին տարեդարձը, նրա մոտ նկատվում են անսովոր, իսկ որոշ դեպքերում՝ անգամ տարօրինակ փոփոխություններ: Եվ բնական է, որ ծնողների մոտ առաջանում է հարց. «Ի՞նչ պատահեց իմ երեխային»:

Որպես սկիզբ՝ թույլ տվեք հանգստացնել ձեզ, որովհետև այդ բոլոր կապրիզները, նյարդայնությունը, անհանգստությունը, որ առաջ է եկել երեխայի մոտ, չի խոսում երեխայի հիստերիկ բնավորության մասին: Ցավոք, շատ ծնողներ այդպես են կարծում և սկսում են իրենց կարծիքով «դաստիարակել փոքրիկին»: Ավելին, այդ ամենի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ դա երեխայի աճի բնականոն հետևանքն է, որը վկայում է երեխայի անցումը զարգացման նոր փուլ: Համարվում է, որ սա երեխայի կյանքի առաջին ճգնաժամն է, որը սկսում է 9-10 ամսականում և կարող է ձգվել մինչև 2 տարեկանը:

Սակայն նախ անհրաժեշտ է համոզվել, որ երեխայի մոտ իրոք առաջին տարվա ճգնաժամն է սկսվել, քանի որ երեխան կարող է նման անհանգիստ վարք ցուցաբերել նաև այլ պատճառներով: Ելնելով վերոգրյալից՝ կարևոր է, որպեսզի ծնողները հստակ իմանան, թե ինչպես է արտահայտվում այս ճգնաժամը:

շարունակությունը մեր թերթի 3 — րդ համարում

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart