Հայալեզու «ՀՈԳԵԲԱՆ ԹԵՐԹԸ» նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար: Այն առցանց թերթ է, որտեղ տեղադրված են կյանքի տարբեր կողմերին առնչվող նյութեր՝ մշակված հոգեբանների կողմից: Թերթը թողարկվում է ամսական մեկ անգամ, որին կարող են բաժանորդագրվել բոլոր ցանկացողները թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից: Բաժանորդագրման վճարը 12 ամսվա համար կազմում է 3000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ):Ցանկացողները կարող եք մասնակցել թերթում նյութերի տեղադրման գործին՝ նախապես ներկայացնելով իրենց առաջարկները մեր «Հոգեբան թերթ» ֆեյսբուքյան էջին:Թերթի առցանց հրապարակման կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ տարվա ցանկացած ժամանակ բաժանորդագրվելու դեպքում ընթերցողին հնարավորություն է ընձեռվում ուսումնասիրելու տեղադրված նյութն ամբողջությամբ: