Հոգեբանական խորհրդատվություն
Հոգեբանական խորհրդատվություն և շտկում ծառայությունից կարող են օգտվել այն անձինք,որոնք իրենց կյանքի այս կամ այն իրավիճակում ունեն դժվարություններ միջանձնային փոխհարաբերություններում (օրինակ՝դժվարանում են նոր ծանոթություն հաստատել կամ կոնֆլիկտային են արդեն առկա փոխհարա -բերություններում և այլն .. ) կամ իրենց կյանքն արդյունավետ կազմակերպելու խնդիր ունեն.(օրինակ՝ չեն կողմնորոշվում, թե ինչ են ցանկանում կյանքում,ինչպես վարվեն ,որ հաջողեն կյանքի այս կամ այն ասպարեզում և այլն…) այս և նմանատիպ շատ այլ անցանկալի իրավիճակների հիմքում դրված են մեր ոչ համապաատասխան պատկերացումները, համոզմունքները և մյուս հոգեբանական առանձնահատկություն- ները,որոնք տվյալ դեպքում դիտարկվում են որպես հոգեբանական խնդիրներ, հետևաբար շտկելու, կարգավորելու անհրաժեշտություն կա:
- Հոգեբանի հետ մեկ հանդիպումը (սեսիա) տևում է 1 – 2 ժամ, որի ընթացքում հոգեբանը զրույցի միջոցով հստակեցնում է այցելուի կողմից առաջադրած խնդրի հոգեբանական պատճառները և(ըստ կիրառվող հոգեբանական մեթոդի ) մշակված մտավոր,ֆիզիկական վարժանքների,գրավոր. առաջադրանքների միջոցով օգնում նրան լուծելու տվյալ պահին առկա հոգեբանական խնդիրները:
- Հոգեբանի յուրաքանչյուր հանդիպման (սեսիա) արժեքը կաղմում է 7 000 ՀՀ դրամ:
- Հոգեբանական հանդիպման (սեսիա) ինտենսիվությունը որոշվում է շաբաթական 1 – 3 անգամի միջակայքում՝ այցելուի խնդրի տեսակից և անձնային առանձնահատկություններից:
- Հոգեբանական հանդիպումների (սեսիա) քանակը խնդրի լուծման տեսանկյունից որոշվում է այցելուի խնդրով և անձնային առանձնահատկություններով և հստակեցնելու համար նշենք, որ հիմնական դեպքերում խնդիրների մեծ մասը լուծվում են 1 – 15 հանդիպումների ընթացքում: