Հեռահար հոգեբան կամ (հոգեբանի ծառայության մատուցում մանկական կենտրոններին)

Սա ծառայություն է՝ նախատեսված առաջին հերթին մանկական կենտրոնների համար, որոնք, չունենալով հոգեբան-մասնագետներ, կարող են շահավետ պայմաններով օգտվել մեր առաջարկած ծառայություններից:

Մանկական կենտրոնը, «Զարթոնք» հոգեբանական կենտրոնի հետ տասներկու ամսով կնքելով երկկողմ պայմանագիր, հիշյալ ժամկետով ստանում է մանկական հոգեբանի ծառայություն՝ մատչելի արժեքով, որը ներառում է հոգեբանի ամսական 8 այց մանկական կենտրոն՝ 2-ական ժամ տևողությամբ։

Այցի ընթացքում վեր են հանվում ինչպես առանձին երեխաների, այնպես էլ խմբի ներսում առկա հոգեբանական խնդիրները, տրվում համապատասխան լուծումներ։