Հոգեսոմատիկա

Հոգեսոմատիկան բժշկության այնպիսի ճյուղ է,որն զբաղվում է մարդու մարմնի վրա նրա հույզերի թողած  բացասական ազդեցության ուսումնասիրությամբ:

Առօրյա կյանքում  պարբերաբար ապրած մեր բացասական հույզերը նյարդա-մկանային լարվածության հետևանքով մեր մարմնի որոշակի հատվածներում մկանային սեղմվածքներ են առաջ բերում,որի հետևանքով թուլանում  մարմնի այդ հատվածի սնուցումը և առաջ է գալիս տվյալ հատվածի ֆունկցիոնալ խանգարում:Եթե փորձենք այլ կերպ բնութագրել կարող ենք ասել,որ մեր արած բացասական հույզերը ինքնակամ տեղակայվում են մեր մարմնի որոշակի հատվածներում ,որի հետևանքով ձեռք ենք բերում  մարմնի այս կամ այն հատվածի հիվանդություններ:

Եվ այսպես, ինչ կպատմեն Ձեր մասին Ձեր հիվանդությունները:

Գլուխ

Եթե գլուխը հաճախ կամ անընդհատ ցավում է, ապա «ցավում են մտքերը»՝ տեղեկատվության առատության կամ մտորումների պատճառով: Գլխացավեր հաճախ ունենում են շատ խելացի մարդիկ, ովքեր ճնշում են զգացմունքները: Այդ խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի եւ վախի, ինչ-որ բանի համար ներքին կշտամբանքների մասին, որոնք մարդը պահում է ներսում:

Մազեր

Մազերի հետ խնդիրները (վաղ ճերմակել, մազաթափություն) սթրեսի, անօգնականության եւ հուսահատության ցուցիչ են: Մազերը, հատկապես կանանց մոտ, կենսունակության խորհրդանիշ են: Խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդն ապրում է մշտական լարվածության եւ վախի մեջ: Ընդամենն անհրաժեշտ է լինել ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին: Երբեմն մազերի հիվանդությունը կարող է առաջանալ եսակենտրոն բնավորության եւ Աստծո հանդեպ անգիտակից վրդովմունք ունենալու հետեւանքով:

Պարանոց

Պարանոցը կապում է միտքը (գլուխը) զգացմունքների (մարմնի) հետ: Պարանոցի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ միտքը եւ զգացմունքները ներդաշնակ չեն: Մետաֆիզիկական մակարդակում դա կարելի է ընկալել որպես հոգեւորի եւ նյութականի միջեւ կամուրջ: Պարանոցի հիվանդությունը խոսում է ճկունության բացակայության մասին. մարդը վախենում է շրջվել, որպեսզի իմանա ճշմարտությունը, անտեսում է իրավիճակը, դրանով զբաղվելու փոխարեն: Կարելի է նաեւ պարանոցի ցավի ժամանակ դրական կամ բացասական պատասխանել գլխի շարժումով:

Աչքեր

Կարճատեսություն. հեռատեսության բացակայություն, ապագայի հանդեպ վախ եւ սեփական քթից այն կողմ նայելու դժկամություն:

Հեռատեսություն. ներկայով ապրելու անկարողություն: Հեռատես մարդիկ շատ երկար են մտածում նախքան անհրաժեշտ քայլն անելը, չեն կարող տեսնել իրավիճակն ամբողջությամբ:

Դալտոնիզմ. աչքերը տեսնում են միայն մոխրագույնը: Խոսում է այն մասին, որ մարդը չի կարողանում ընդունել կյանքի ուրախությունները:

Գլաուկոմա-բելմո: Մարդը ներկայում տառապում է անցյալի պատճառով, չի ցանկանում ներել եւ ընդունել անցյալը:

Ատամներ

Ատամնացավ ունենում են անվճռական եւ որոշում չկայացնող մարդիկ: Բոլորը որոշում են Ձեր փոխարեն, իսկ Դուք չեք կարող վերլուծել կյանքի իրավիճակները: Ծամող ատամների հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ դուք չեք կարող ընդունել փաստերը, միեւնույն ժամանակ վերին կողային ատամները պատասխանատու են որոշումների ընդունման, իսկ ներքեւի ատամները՝ սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելու համար, ձախ կողմինը՝ անձնական խնդիրների առկայության, աջ կողմինը՝ սոցիալական: Կան նաեւ կարծիքներ, որ մարմնի ձախ կողմի հետ կապված խնդիրներն արձանագրում են մոր հետ հաղորդակցվելու խնդիրները, իսկ աջ կողմինը՝ հոր հետ:

Բերան

Բերանի խոռոչի հիվանդությունները, օրինակ, ստոմատիտը, կապված է հոգին կեղեքող վիրավորանքի հետ: Լեզուն կծելը պատիժ է շատախոսության համար, այտերը կծելը սեփական գաղտնիքները թաքցնելու անհանգստություն է: Բերանը կապված է նոր գաղափարներ ընդունելու հետ: Ցանկացած խնդիր խոսում է այդ հարցում  անկազմակերպ լինելու մասին:

Շրթունքներ

Շրթունքներ՝ մեր զգացմունքայնության արտացոլումը: Կախված ներքին խնդիրների հետ՝ կարող են արտացոլվել հետեւյալ հիվանդությունները.

Ճաքճքվածություն՝ մարդը տանջվում է անպատասխան զգացմունքներից:

Շրթունքներ կծել՝ զգայունություն ցույց տալու համար ինքնախարազանում:

Հերպես՝ նույնը, ինչ որ շրթունք կծելը, բայց ավելի խորը մտայնությամբ:

Մեջք

Մեջքը խորհրդանշում է կյանքի հենարանը: Մեջքի հետ կապված խնդիրները խոսում են բարոյական աջակցության բացակայության մասին: Մարդը կարծում է, որ իրեն չեն սիրում, կամ ստիպված է թաքցնել սեփական սերը: Եթե մարդը կորցնում է շարժվելու կարողությունը, նշանակում է, որ նա չի կարող գործով ցույց տալ իր սերը.  ձախ կողմից՝ հարազատների նկատմամբ, եթե աջ՝ աշխարհի:

Գոտկատեղ

Գոտկատեղը վիճաբանություն է, մեղքի զգացում, ուշադրությունը կենտրոնացած է այն փաստի վրա, ինչն անցյալում է եղել: Մեջքից ներքեւ ընկած հատվածը կապված է նյութական օգուտների, փողի, կողակցի, տան, երեխաների, աշխատանքի հետ: Ցավերն այդ շրջանում խոսում են այն մասին, որ մարդ ցանկանում է ունենալ ինչ-որ բան, որպեսզի իրեն վստահ զգա, բայց չի խոստովանում դա ոչ իրեն, ոչ էլ ուրիշներին: Արդյունքում նա ստիպված է ամեն ինչ անել ինքնուրույն:

Հոդեր

Երբ կա հոդացավ, նշանակում է կա թաքցրած զայրույթ: Մարդը ձգտում է կատարելության ամեն ինչում, նույնիսկ մանրուքների մեջ: Նա չի թույլատրում իրեն ցույց տալ զայրույթը, եւ այն կուտակվում է հոդերի մեջ:

Արտրիտ. մտածում եք այն մասին, որ Ձեզ չեն սիրում: Մարդիկ, ովքեր տառապում են արտրիտից, որպես կանոն, շատ ուղղամիտ մարդիկ են: Նրանց մոտ միշտ գերակշռում է «պետք է» բառը, նրանք ամեն ինչ անում են սեփական ուժերով: Շատ ուժեղ է «ներքին քննադատությունը»:

Հոդախախտում. վերջույթների հոդախախտումը խոսում է այն մասին, որ մարդը շատ է թույլ տալիս չարաշահել իր համբերությունը:

Ծնկների հետ խնդիրները խոսում են կամակորության, հպարտության եւ անզիջում բնավորության մասին:

Ավելորդ քաշ

Եթե մարդն ունի ավելորդ քաշի խնդիր, ապա նրան պետք է վերանայել իր ներքին աշխարհը: Սովորաբար, օրգանիզմը պահում է ավելորդը, որպեսզի զերծ մնա արտաքին ազդեցություններից: Մարդը հասարակության, կյանքի հանդեպ շատ անօգնական է: Երբեմն խոսում է նպատակին հասնելու ձգտման կորստի մասին: Ավելորդ քաշով մարդիկ մանուկ հասակում շատ են տառապել նվաստացումից, ծաղրանքից եւ վիրավորանքից:

Սրունքներ

Սրունքների ցավերը խոսում են կյանքի սկզբունքների խնդիրների մասին: Հնարավոր է տեղի է ունեցել իդեալների խորտակում, իսկ հնարավոր է, որ դուք ցանկանում եք մի բան, որը հակասում է ձեր բարոյական սկզբունքներին: Եթե սրունքների ցավը թույլ չի տալիս առաջ շարժվել, դա կապված է ապագայի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի հետ եւ կյանքում առաջ շարժվելու կարողությամբ:

Ստամոքս

Բժիշկները հաստատում են, որ գաստրիտը հաճախ առաջանում է անհանգստությունների եւ նյարդային խանգարումների դեպքում: Ստամոքսի հետ խնդիրները խոսում են այն մասին, որ մարդը գտնվում է անորոշ վիճակում, բացակայում է որոշակիությունը, եւ երբեմն առաջ է գալիս հուսահատության զգացումը: Ստամոքսի խոցը խոսում է թերարժեքության, վախի եւ անապահովության մասին:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart