Ըստ վիճակագչության,երկրագնդի բնակչության 10%ը ձախլիկ է: Նույնիսկ այն ծնողները,որոնք աջլիկ են,կարող են ունենալ ձախլիկ երեխաներ:Սրա բացատրությունը հանդիսանում է այն,որ ոչ բոլոր դեպքերում է,որ ձախլիկությունը գենետիկորեն փոխանցվող հատկանիշ է,այլ այն կարող է դրսևորվել գլխուղեղի համապատասխան բաժնի վնասման կամ մի շարք սոցիալական գործոնների ազդեցության պայմաններում: Ամեն դեպքում դպրոցներում հաճախ կարելի է հանդիպել երեխաների,որոնք նկարում կամ գրում են ձախ ձեռքով: Այս դեպքում արժե,որ ծնողներն օբյեկտիվորեն գնահատեն իրավիճակը և քիչ հավատան ժողովրդական մեթոդներին,կամ աշխատեն երեխային սովորեցնեն աջ ձեռքով գրելուն,այս առումով փորձառու հոգեբաններն ու դասավանդողները ձախլիկ երեխաներին սովորեցնելու և դաստեարակելու մի շարք առաջարկներ են մշակել :
Այն է՝ առաջին հերթին մի սովորեցրեք աջ ձեռքով գրել,որովհետև բժիշկները դեռ ձախլիկության առաջացման վերաբերյալ չեն եկել միանշանակ կարծիքի: բայց մի հարցում համակարծիք են,երեխաների մոտ ստիպողաբար աջլիկության վերադաստերակելու բացասական հետևանքների մասին,որոնք կարող են ընդհուպ հանգեցնել նյարդայինության վիճակների ձևաորման:
Ճիշտ կահավորեք դպրոցականի աշխատանքային տարածքը, լույսն անպայման պետք է աջ կողմից ընկնի, Դաստիարակներին և ուսուցիչներին պետք է տեղեկացնել,որ երեխան նստի գրասեղանի ձախ կողմից: Եթե փոքրիկի տանն արդեն կա համակարգիչ,նա պետք է որոշի թե, որ կողմում է առավել հարմար իր համար համակրգչի մկնիկը:Գնեք ճիշտ գրենական պիտույքներ,որոնք հարմարեցված են ձախլիկների համար,գրիչներ,նոթատետրեր,քանոններ,մկրատներ,նույնիսկ կան ստեղնաշարեր,որոնք հարմարեցված են ձախլիկներին:Փորձառու մանկավարժները հաստատում են,որ ձախլիկների համար հարմար է թվերի ու տառերի ուղիղ գրելաձևը,և որ նրանց համար դժվար է անջատ գրելը:Այս առումով արժե երեխայի համար գտնել ուսուցիչ,ով անհատական դասավանդման մեթոդիկա կմշակի և դրանով կդասավանդի ձեր երեխային: Անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ տարբերակել աջն ու ձախը,որպեսզի նա ճիշտ կարողանակ կարգավորել լույսի ուղղությունը,քանի որ նման դեպքերում երեխաները շփոթում են, որը դրսևորվում է նույնիսկ ժամացույցի սլաքների ուղղությունը որոշելու պարագայում:
Ձախլիկ երեխաների մոտ տեսողական ընկալումը խախտված է լինում ,դրա համար նրանց բնորոշ է հայելային գրելաձևն ու նկարելը:Տասը տարեկանում այդ խնդիրը կարող է վերանալ,իսկ եթե չվերանա,ծնողը պետք է լոգոպեդի և դեֆեկտոլոգի դիմի ,որոնք հատուկ վարժությունների միջոցով կօգնեն երեխային շտկել նրա ընկալման խնդիրը: Այսպիսի առանձնահատկությունը ոչ առավելություն է ոչել թերություն,որովհետև աջլիկների և ձախլիկների ինտելեկտուալ կարողությունների միջև ոչմի տարբերություն չկա: Երեխաների հաջողություն ու անհաջողությունը միայն կարող ենք բացատրել նրանց հուզական կայունությամբ: Այս պարագայում ծնողները պետք է օգնեն իրենց երեխային ներդաշնակ զարգանալ՝ առաջարկելով նրանց այնպիսի զբաղմունք ,որտեղ երեխայի երկու ձեռքերն ել մասնակցում են :
Shopping Cart