Լինե՞լ թե՞ չլինել կամ ինչպե՞ս կայացնել որոշում

Լինե՞լ թե՞ չլինել կամ ինչպե՞ս կայացնել որոշում

Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի տարբեր փուլերում կանգնում է որոշում կայացնելու բարդ խնդրի առաջ: Ամեն օր կյանքը մեզանից պահանջում է որոշումներ կայացնել՝ ի՞նչ հագնել, ի՞նչ եփել, ի՞նչ մասնագիտություն ընտրել, որտե՞ղ աշխատել, ու՞մ հետ ընկերություն անել, ու՞մ ընտրել որպես կյանքի ընկեր և այսպես շարունակ: Իրականում այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, իսկ գտնել պատասխաններ այս և նման այլ հարցերի համար հաճախ լինում է ոչ միայն դժվար այլև տանջալի՝ առաջացնելով մի շարք հոգեբանական խնդիրներ անձի մոտ:

Հենց դա է պատճառը, որ շատերը որոշում կայացնելու բարդ գործընթացը «թեթևացնելու» միտումով ընտրում են ամենահեշտ ուղին՝ կուրորեն հետևել ուրիշների խորհուրդներին: Մյուսները գնում են մեկ այլ ուղղությամբ՝ որոշում են ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին: Այս մարդիկ որդեգրում են. «Ինչ լինում է թող լինի» կարգախոսը: Երորրդները ընդհանրապես փորձում են գուշակել, թե որը կլինի հարցի ճիշտ լուծումը:

Եթե դուք պատկանում եք այս երեք տեսակի մարդկանցից որևէ մեկի թվին, ապա այս հոդվածը ձեզ առավել քան պետք է կարդալ: Քանի որ այստեղ մենք կխոսենք այն մասին թե ինչպե՞ս սովորել հեշտորեն, առանց որոշակի հոգեբանական բարդույթների ու բարդությունների կայացնել որոշումներ առօրյա կյանքում:

Շարունակությունը կարդացեք «Հոգեբան՞ թերթ» 9-րդ համարում

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart