Երբևէ մտածել եք այն մասին, թե ինչպե՞ս ենք մենք կարողանում հասկանալ մեր զրուցակցի զգացմունքներն ու նրան համակած հուզականությունը: Բնականաբար, մարդիկ հաճախ իրենք են կիսվում այդ ամենով, սակայն այստեղ առաջնայինը ոչ այնքան նրանց խոսքն է, որքան անհատի ցուցաբերած ժեստերը, միմիկան և անխոս ժպիտը:
Միմիկան հանդիսանում է այն յուրատիպ և ճշգրիտ քարտեզը, որի շնորհիվ մենք կարող ենք պարզորոշ «տեսնել» դիմացինի հոգեվիճակը: Եվ անգամ երբ նա մեզ ամեն կերպ փորձում է խոսքերով հավաստիացնել, որ ամեն բան հրաշալի է նրա մոտ միմիկան ստել չի կարող: (Իհարկե այստեղ խոսքը չի գնում այն հմուտ մանիպուլյատորների մասին, որոնք սովորում են կառավարել անգամ սեփական միմիկան):
Եվ այսօր մենք կխոսենք բոլորին քաջ հայտնի և մեր միմիկայի անբաժանելի մաս կազմող ժպիտի մասին: Չէ՞ որ շատերը կարծում են որ ժպիտը ամեանապարզ հուզակամային դրսևորումն է մարդու մոտ: Այսինքն, եթե մարդն ուրախ է ու գոհ նա, բնականաբար, ժպտում է, իսկ երբ տխուր է ու դժգոհ ուրեմն ինչ որ բան այնպես չէ: Սակայն, ինչպես պարզել են հոգեբանները, երկարատև ուսումնասիրությունների արդյունքում, ամեն ինչ այդքան էլ միանշանակ ու հասարակ չէ:
Շարունակությունը կարդացեք «Հոգեբան» թերթ» 11-րդ համարում