Ինչպե՞ս ապրել միշտ բողոքող վատատեսի հետ

Բողոքել կյանքից, երբեմն նաև մեզ նյարդայնացնող տնօրենից կամ հարևանից ստացվում է գրեթե յուրաքանչյուրի մոտ: Եվ հաճախ մենք ակամայից սկսում ենք բողոքել՝ փորձելով այդ կերպ մի փոքր լիցքաթափվել: Սա ինչ խոսք օրինաչափ է, սակայն այսօրվա հոդվածում կդիտարկենք մարդկանց, որոնց համար բողոքելը կյանքի իմաստ է, ովքեր դժգոհում են միշտ և առհասարակ ամեն ինչից՝ մարդկանցից, երկրից, եղանակից, աղմուկից, հարևան երկրից և այլն: Նման տեսակի մարդկանց ոչ ոք և ոչինչ չի կարող գոհացնել: Նրանց համար ամառը շոգ է և անանձրև, աշունը՝ խոնավ ու անձրևոտ, գարունը ուշ է գալիս, շուտ գնում, դե իսկ ձմեռը ցուրտ: Չգիտես ինչու և ինչպես, հենց այս մարդկանց են միշտ հանդիպում իրենց չհասկացող և չգնահատող մարդիկ, որոնք ոչինչ չեն կարողանում անել: Դե իսկ իրենք՝ մեր հոդվածի հերոսները, իհարկե ծնվել են ոչ իրենց երկրում և ոչ իրենց ժամանակին:

Ինչ խոսք, բոլորս ենք հասկանում, թե որքան դժվար է նման մարդկանց հետ ապրել: Նման մարդիկ կարող են դառնալ իսկական էներգետիկ վամպիրներ, որոնք խլում են մեր կենսաուժն ու ուրախությունը: Ուստի սովորել թե ինչպես ապրել մշտապես դժգոհ, վատատես մարդու հետ կենսական անհրաժեշտություն կարելի համարել:

Շարունակությունը կարդացեք «Հոգեբան» թերթ» 18-րդ համարում

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart