Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու ներաշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և բացահայտում այնտեղ առկա օրինաչափությունները։
Հոգեբանը բարձրագույն հումանիտար կրթությամբ մասնագետն է, որը գործ ունի հոգեպես առողջ, բայց հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հետ և զրույցի, հատուկ առաջադրանքների միջոցով օգնում է վերջիններիս հաղթահարելու առկա դժվարությունները։
Անհրաժեշտ է տարբերել հոգեբանին հոգեբույժից.
Հոգեբույժը բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձն է, որը գործ ունի հոգեկան շեղում ունեցող մարդկանց հետ և իրականացնում է բուժում դեղորայքի միջոցով:
Հոգեբանական խնդիր ունեցող մարդը հոգեկան շեղում ունեցող մարդկանցից առաջնահերթ տարբերվում է նրանով, որ վերջինս, ելնելով իրավիճակից, հիմնականում գիտակցում և ընդունում է իր ներաշխարհում առկա խնդիրները և համապատասխան պայմանների դեպքում կարող է օգտվել հոգեբանի աջակցությունից: