Հոգեբանական ԹԵՍՏ «Գոյություն չունեցող կենդանի»

Հոգեբանական թեստը մարդու հոգեֆիզիոլոգիական և անձնային բնութագիրը  պարզելու մեթոդ է , որը բաղկացած է ստանդարտացված հարցերից և առաջադրանքներից: Այն կիրառելու արդյունքում կարելի է պարզել մարդու այս կամ

այն ընդունակությունը, հուզական  վիճակը,բնավորությունը  և այլն:

Առաջադրանք

Մտածե´ք և նկարե´ք գոյություն չունեցող մի կենդանի  և տվե՛ք նրան  գոյություն չունեցող մի անուն: Ցու՛յց տվեք ,թե նա որտեղ է ապրում, ինչով է սնվում, ինչի է ձգտում,ինչ է ուզում:

Ուսումնասիրման այս մեթոդը հիմնված է հոգեշարժողական կապերի տեսության վրա : Հոգեկան վիճակների գրանցման համար կիրառվում է շարժողական վիճակների ուսումնասիրում ( մասնավորապես նկարող ձեռքի շարժողականությանը , մատորիկան):  Համաձայն Ի.Մ Սենչենովի ուսմունքի ՝յուրաքանչյուր պատկերացում, որ ծագում է հոգեկանում ավարտվում է գործողությամբ, «յուրաքանչյուր միտք ավարտվում է գործողությամբ»:  Եթե իրական շարժումը ինչ-որ մի պատճառով չի իրականացվում , ուրեմն գոյություն ունեցող մկանային խմբում որոշակի էներգիա է կուտակվում անհաժեշտ տվյալ շարժումը իրականեցնելու համար: Այսպես ,օրինակ՝ պատկերներն  ու մտքերը, որոնք առաջ են բերում վախ ,ոտքերի և ձեռքերի մկաններում առաջանում են լարվածություն : Վերջինս անհրաժեշտ է վազելիս ձեռքերի օգնությամբ վախին հակազդելու համար (ծածկել, խփել): Նկարելու համար թուղթը իրենից ներկայացնում է  տարածության մոդել և , բացի նկանների վիճակից, ֆիքսում է մարդուն տարածության մեջ: Տարածությունը իր հերթին  կապված է ապրումների հուզական երանգավորման հետ(այսպես, թղթի վրայի, տարածության մոդելի ձախ կողմը և ստորին մասը կապված են հույզերի բացասական երանգավորման հետ՝ անվստահության, պասիվության ,իսկ թղթի աջ կողմը և վերին մասը երանգավորված է դրական հույզերով ՝ էներգիայով , ակտիվությամբ: Այդ օրինաչափություններով են ստեղծված հետևյալ թեստերը «Մարդու նկարը», Միրայի և Լոպեսի «Միկինետիկա»թեստը, «Գոյություն չունեցող կենդանին» և այլն: Պետք է նկարել միայն մատիտով:

«Գոյություն չունեցող կենդանի»

Եթե նկարը գտնվում է թղթի աջ կեղմի վերին մասում , կապված է իրական պահերի կամ ապագայի հետ դրական հույզերով: Եթե  նկարը գտնվում է ձախ կողմի ներքին մասում, ապա դա կապված է անցյալի բացասական հույզերի և պասիվությամ հետ : Նորմայում նկարը գտնվում է թղթի մեջտեղում:  Ինչքան նկարը մոտ է թղթի վերին մասին , այնքան բարձր է ինքնագնահատականը և դժգոհությունը շրջապատում իր դրիքի համար , շրջապատողների կողմից ընդունման  անբավարարվածությունը , այնքան բարձր է ինքնահաստատման և առաջընթացի հավանականությունը: Եթե նկարը թղթի նեռքևի մասում է , ապա դա անվստահության,ցածր ինքնագնահատականի, ճնշվածությամ և անվճռականության դրսևորումէ :

Եթե կենդանու գլուխը թեքված է աջ, դա վկայում է այն մասին, որ գրեթե ամենը, ինչ-որ պլանավորում է մարդը ,իրականանում է կամ սկսում է իրականանալ: Եթե գլուխը թեքված է դեպի ձախ, ուրեմն մարդուն,որը նկարել է,բնորոշ է շատ մտածելու միտում ,սակայն միայն փոքր մասն է իրականանում : Հաճախ նա պարզապես դրսևորվում է վախ ակտիվ գործողություններից առաջ: Եթե կենդանու գլուխն ուղղված է դեպի նկարողը, դա մեկնաբանվում է որպես էգոցենտրիզմ:

Գլխի մասերի նշանակութունը

Ականջներ: Հետաքրքրություն տեղեկատվության նկատմամբ, իր մասին շրջապատի կարծիքի մեծ նշանակությունը, մարդը հուզականորեն է հակազդում շրջապատողների ՝իր մասին գնահատականին: Չնայած երբեմբ էլ չի փոխվում իր վարքը:

Բաց բերան: Երբ երևում է նաև լեզուն, շատախոսության նշան է ,պարզ նկարված շրթունքներով բերանը նշանակում է զգացմունքայնությաուն: Բաց բերանը , առանձ շրթունքի և լեզվի պարզ  պատկերված լինելու, փրկվելու, վախի, անվստահության նշան է : Ատամներով բերանը վերբալ (խոսքային)ագրեսիայի նշան է (կծում է , վիրավորում է):

Աչքերը: Եթե լավ են արտահայտված աչքերը, ապա խերհրդանշում են վախ: Թարթիչներրի առկայությունը վարքիի մեջ հիստերոիդ, ցուցադրական գծերի դրսևորումն է:                    Կենդանու գլխին կարող են լինել լրացուցիչ մանրուքներ, կոտոշներ՝ ագրեսիա՝ համակցված ագրեսիայի բնույթը՝ ինքնաբուխ, ռեակտիվ:

Փետուրները: Ինքնազարդարման, ինքնաարդարացման և ցուցադրության միտում:          Երկարավուն կատարը, բուրդը խորհրդանշում են զգացմունքայնություն, իր սեռի, սեռական դերի ընդգծում:

Կենդանու ոտքերը,թաթերը: Եթե թաթերը «ծանրակշիռ են» համեմատած մարմնի չափերին, ուրեմն առկա է որոշում կայացնելու ռացիոնալություն, մտածողություն: Ոտքերի բացակայությունը կամ փխրուն ոտքերի  դեպքում նկարողը հակում ունի մակերեսային դատողությունների ,թեթևամիտ ենթադրությունների, իմպուլսիվ որոշումների: Միանմանությունը, ոտքերի ձևի կրկնողությունը (բազմաոտ) նշանակում է դատողությունների ստանդարտություն: Ոտքորի, թաթերի դետալների տարբեր ձևեր ունենալը ինքնուրույնության, օրիգինալության,այլախոհության դրսևորում է, նույնիսկ ստեղծագործական խորհրդանիշ:

Մարմնի մակարդակից վեր բարձրացող մասեր: Եթե այդ մասերը ֆունկցիոնալ են,օրինալ՝ թևեր, շոշափուկներ,ցույց է տալիս կյանքի տարբեր ոլորտներում դիրք գրավելու մարդու ցանկության դրսևորում, մտահոգվածության, զբաղվածություն, համարձակություն, ինքնավստահություն:

Զարդարող տարրեր՝ փետուրներ, գանգուրներ, ժապավեն՝ ցուցադրականության դրսևորում, իրեն ուշադրություն դարձնելու ցանկություն, անբնականություն:

Պոչեր: Եթե պոչը ուղղված է դեպի վեր, նշանակում է ,որ մարդը դրական է գնահատում իր գործողությունները, որոշումները: Պոչը ներքև՝ դժգոհություն սեփական անձից, արածի, ասվածի համար ափսոսանք: Եթե պոչը ուղղված է դեպի աջ, ապա ցույց է տալիս մարդու վերաբերմունքը իր գործողությունների կամ վարքի  նկատմամբ, պոչը դեպի ձախ՝ իր մտքերի և որոշումների նկատմամբ:

Պատկերի ուվագիծեր: Վահան, զրահ՝ շրջապատից պաշտպանություն, փշերը սուր տեսքով՝ ագրեսիա: Ուրվագծերի մգացում, գծերի կրկնապատկում՝ տագնապի, վախի, կասկածամտության դրսևորում, նման պաշտպանության ուղղվածությունը համապատասխանում է տարածական դիրքին:

Վերին ուրվագծերը խորհրդանշում են անհանդուրժողականության ծնողների , ուսուցիչների, տնօրենների նկատմամբ:  Ստորին ուրվագծերը՝ ծաղրանքին դեմ ,վախ քննադատումից:Կողմնային ուրվագծերը՝ պատրաստվածություն պաշտպանության նկատմամբ, ինքնապաշտպանություն տարբեր իրադարձություններում:                                                              Այն  հաստագծերը, որ նունիսկ երևում են թղթի հակառակ կողմից, նշանակում են կտրուկ տագնապայնություն (ուշադրություն դարձնել,թե նկարի որ դետալն է լրացված հաստագծերով, ինչի հետ է կապված տագնապը):

Կենդանու ընդհանուր գնահատականը՝ վախեցնող, վախեցող ,չեզոք կենդանի՝ վերաբերմունք իր անձի նկատմամբ,իր «ես»-ի նկատմամբ պատկերացումները, այսպես կոչված նույնականացումը իրեն ըստ նշանակության (նապաստակի, փղի, կարճ ասած՝ ներկված կենդանին հենց նկարողի ներկայացուցիչն է): Թղթի դատարկ մասը խորհրդանշում է ինքնամփոփության միտում, իր ներքին աշխարհի  փակ լինելը, թեստավորմանը չենթարկվելու ցանկությունը:

Կենդանու անունը: Եթե անվան մեջ կա իմաստային մասերի ռացիոնալ միավորում, ապա նշանակում է ռացիոնալություն, հարմարվելու ընդունակություն: Գիտական երանգավորմամբ անունը՝ սեփական ինտելեկտի ցուցադրականություն: Ձայնային անունները, առանձ յուրահատուկ իմաստավորման՝ թեթևամտության դրսևորում, վնասակար ազդակները  հաշվի առնելու անկարողություն: Հեգնական անունները՝ հանդուրժողականություն, հեգնական վերաբերմունքի դրսևորում շրջապատի նկատմամբ: Երկարացված անունները ՝ պաշտպանության միտում, հակում պաշտպանական երևակայության նկատմամբ:

Սկզբնաղբյուրը՝ Ս.Արզումանյան, Ս.Մկրտչյան, Վ.Սարգսյան,

«Կիրառական հոգեբանության պրակտիկում»

Տեսնել արդյունքների օրինակը

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart