Հոգեբանական խորհրդատվություն

Հոգեբանական խորհրդատվություն  և  շտկում  ծառայությունից  կարող են  օգտվել այն անձինք,որոնք իրենց կյանքի այս կամ այն իրավիճակում  ունեն  դժվարություններ  միջանձնային փոխհարաբերություններում (օրինակ՝դժվարանում են նոր ծանոթություն հաստատել կամ կոնֆլիկտային են արդեն առկա փոխհարա -բերություններում և այլն .. ) կամ իրենց կյանքն արդյունավետ կազմակերպելու խնդիր ունեն.(օրինակ՝ չեն կողմնորոշվում, թե ինչ են ցանկանում կյանքում,ինչպես վարվեն ,որ հաջողեն կյանքի այս կամ այն ասպարեզում և այլն…) այս և նմանատիպ շատ այլ անցանկալի իրավիճակների հիմքում դրված են մեր ոչ համապաատասխան պատկերացումները, համոզմունքները և մյուս հոգեբանական առանձնահատկություն- ները,որոնք տվյալ դեպքում դիտարկվում են որպես հոգեբանական խնդիրներ, հետևաբար  շտկելու,   կարգավորելու  անհրաժեշտություն կա:

  • Հոգեբանի հետ մեկ հանդիպումը (սեսիա) տևում է 1 – 2 ժամ, որի ընթացքում հոգեբանը  զրույցի միջոցով հստակեցնում է  այցելուի կողմից առաջադրած խնդրի հոգեբանական պատճառները և(ըստ կիրառվող հոգեբանական մեթոդի ) մշակված  մտավոր,ֆիզիկական վարժանքների,գրավոր.  առաջադրանքների  միջոցով օգնում նրան լուծելու տվյալ պահին առկա հոգեբանական խնդիրները:
  • Հոգեբանի  յուրաքանչյուր հանդիպման (սեսիա) արժեքը   կաղմում է  7 000  ՀՀ  դրամ:
  • Հոգեբանական հանդիպման (սեսիա) ինտենսիվությունը որոշվում է շաբաթական 1 – 3 անգամի միջակայքում՝ այցելուի խնդրի տեսակից և անձնային առանձնահատկություններից:
  • Հոգեբանական հանդիպումների (սեսիա) քանակը խնդրի լուծման տեսանկյունից  որոշվում է այցելուի խնդրով և անձնային առանձնահատկություններով  և հստակեցնելու համար նշենք, որ հիմնական դեպքերում խնդիրների մեծ մասը լուծվում են 1 – 15  հանդիպումների ընթացքում:
Shopping Cart